«Բարսելոնան» և Սերխի Ռոբերտոն վերսկսել են բանակցությունները

«Բարսելոնան» և կիսապաշտպան Սերխի Ռոբերտոն վերսկսել են բանակցությունները պայմանագրի երկարաձգման շուրջ։

Ինչպես տեղեկացնում է Marca-ն՝ երեքշաբթի օրը՝ ապրիլի 12-ին, կատալոնական ակումբի ղեկավարությունն ու իսպանացի ֆուտբոլիստի գործակալները հանդիպում են անցկացրել։ Դա առաջին շփումն էր նախորդ տարվա վերջին բանակցությունների խափանումից հետո: Համաձայնություն ձեռք չի բերվել, սակայն երկու կողմերը պայմանավորվել են կրկին բանակցել առաջիկա օրերին։

30-ամյա Ռոբերտոյի գործող համաձայնագրի ժամկետը «Բարսելոնայի» հետ ավարտվում է 2022 թվականի ամռանը։ Այս մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 12 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: