«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու՝ կատալոնական ակումբ հնարավոր տեղափոխության մասին լուրերը։
«Ռոբերտը ֆենոմենալ ֆուտբոլիստ է, բայց հիմա մենք պետք է կենտրոնանանք Եվրոպա Լիգայի 1/4 եզրափակիչի՝ «Այնտրախտի» դեմ խաղի վրա:
Հիմա այս թեման քննարկելու ճիշտ ժամանակը չէ, մենք հիմա այլ նպատակներ ունենք»,- Չավիի խոսքերն է մեջբերում հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
33-ամյա հարձակվողի պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ կավարտվի 2023 թվականի ամռանը:
Transfermatkt-ը Լեհաստանի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում Լևանդովսկին «Բավարիայի» կազմում անցկացրել է 41 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 47 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։