Պարի Սեն Ժերմենի կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսը հայտնվել է «Ինտերի» թիրախում: Իտալական ակումբը կարող է գնել արգենտինացուն 10-15 միլիոն եվրոյով, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:
Պարեդեսը ՊՍԺ է տեղափոխվել «Զենիթից» 2019 թվականի սկզբին։ Նրա պայմանագիրը փարիզեցիների հետ ավարտվում է 2023 թվականի հունիսին։
27-ամյա Պարեդեսն ընթացիկ մրցաշրջանում ակումբի կազմում անցկացրել է 22 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։