Էրիկ տեն Հագը պայմանավորվել է «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարության հետ

«Մանչեսթեր Յունայթեդը» սկզբունքային համաձայնության է հասել Էրիկ տեն Հագի հետ գլխավոր մարզչի պաշտոնում նրա նշանակման վերաբերյալ։

Ինչպես հայտնում է The Athletic-ը, «Այաքսի» մարզիչը համաձայնել է պայմանագիր կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, ըստ որի՝ կողմերի համագործակցությունը կարող է տևել մինչև չորս տարի։

Սպասվում է, որ «Յունայթեդի» ներկայիս մարզիչ Ռալֆ Ռանգնիկը մրցաշրջանի ավարտից հետո կնշանակվի  ակումբի խորհրդատուի պաշտոնում: