Սերխիո Ռամոս. «Ես կցանկանայի ևս 4-5 տարի խաղալ բարձր մակարդակով, իսկ հետո այլ փորձ ձեռք բերել»

ՊՍԺ-ի պաշտպան Սերխիո Ռամոսը նախատեսում է դեռ մի քանի տարի խաղալ բարձր մակարդակով։

«Ես կցանկանայի ևս 4-5 տարի խաղալ բարձր մակարդակով, իսկ հետո այլ փորձ ձեռք բերել: Երկու տարի կանցկացնեմ ՊՍԺ-ում հետո կտեսնենք, թե ինչ կլինի:

Քանի դեռ իմ ֆիզիկական վիճակը թույլ է տալիս, կարծում եմ, որ կարող եմ կենտրոնանալ խաղի վրա»,- ասել է ՊՍԺ-ի պաշտպանը Prime Video Sport France-ին տված հարցազրույցում։

Իսպանացու պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականի ամառ։ Ընթացիկ մրցաշրջանում 36-ամյա պաշտպանը ՊՍԺ-ի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 7 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ։