«Միլանի» պաշտպան Ալեսիո Ռոմանյոլին համաձայնել է տեղափոխվել «Լացիո», հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան իր Twitter-ում։
27-ամյա ֆուտբոլիստի և հռոմեական ակումբի միջեւ բանակցություններն ավարտական փուլում են։
Ռոմանյոլիի պայմանագիրը «Միլանի» հետ ավարտվում է 2022 թվականի ամռանը։ Նա «Լացիո» կտեղափոխվի ազատ գործակալի կարգավիճակով։
Հաղորդվում է, որ հռոմեացիները ֆուտբոլիստի հետ պայմանագիր կկնքեն մինչև 2027 թվականը՝ տարեկան 3,2 միլիոն եվրո աշխատավարձով։
Ռոմանյոլին ընթացիկ մրցաշրջանում «ռոսոներիների» կազմում անցկացրել է 25 հանդիպում և դարձել մեկ գոլի հեղինակ: