Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղից առաջ մեկնաբանել է ակումբի հասցեին հնչող քննադատությունները։
«Ես միշտ նույն բանն եմ ասում. Ես մարզում եմ 2005 թվականից, երբեք իմ գործընկերներին արհամարհանքով չեմ վերաբերվել, քանի որ նրանց հանդեպ, ում հետ մրցում եմ, մեծ հարգանք եմ տածում։ Նրանցից յուրաքանչյուրն ունի ֆուտբոլի մասին իր տեսակետը։ Երբ ինչ-որ մեկի մասին խոսում են արհամարհանքով, ես դա չեմ հասկանում»,- ասել է Սիմեոնեն: