«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն վստահ չէ, որ հաջորդ մրցաշրջանում կմնա անգլիական ակումբում, տեղեկացնում է The United Stand-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ պորտուգալացին դեռ չի մտածում հեռանալու մասին՝ չնայած այն բանին, որ թիմը հաջորդ մրցաշրջանում չի խաղալու Չեմպիոնների Լիգայում։ Ռոնալդուն վերջնական որոշում կկայացնի 2022 թվականի ամռանը։ 37-ամյա ֆուտբոլիստը հասկանում է, որ չի կարող մասնակցել «կարմիր սատանաների» յուրաքանչյուր հանդիպման, ուստի խնդիրներ չի ստեղծի, եթե անհրաժեշտ լինի հեռանալ։
Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը Պրեմիեր Լիգայում անցկացրել է 25 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: