«Մարսելի» հարձակողական ոճի կիսապաշտպան Դիմիտրի Պայեն հիշել է, թե ինչպես է հրաժարվել «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուց։ Ֆրանսիացին մերժել է «կարմիր սատանաների» առաջարկը 2017 թվականին՝ «Մարսել» տեղափոխվելու համար։
«Ես այն մարդկանցից չեմ, ովքեր զղջում են ինչ-որ արարքների համար։ Ես ընտրություն կատարեցի, որը կապված էր թե՛ ֆուտբոլի, թե՛ ընտանիքի հետ։ Որոշեցի վերադառնալ «Մարսել»։ Բացի «Մանչեսթեր Յունայթեդից» իմ ծառայություններով հետաքրքրված էին այլ գերակումբներ, բայց ես ընտրություն կատարեցի հօգուտ ընտանիքիս»,- ասել է կիսապաշտպանը:
2021/22 մրցաշրջանում 35-ամյա ֆրանսիացին «Մարսելի» կազմում անցկացրած 39 խաղում դարձել է 13 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։