Մադրիդի «Ռեալն» ու կիսապաշտպան Լուկա Մոդրիչը շուտով կարող են նոր պայմանագիր ստորագրել, տեղեկացնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ կողմերը բանակցություններ են վարում գործող համաձայնագրի ժամկետը ևս մեկ տարով երկարաձգելու վերաբերյալ։ Խորվաթ ֆուտբոլիստի գործակալները պնդում են, որ իրենց հաճախորդի աշխատավարձը պետք է լինի տարեկան 12,5 միլիոն եվրոյի սահմաններում: Սա այն գումարն է, որն Մոդրիչը ստացել է մինչև կորոնավիրուսային համաճարակի սկիզբը։ Ինքը՝ կիսապաշտպանը, ցանկանում է ևս մեկ մրցաշրջան մնալ «արքայական» ակումբում։
Ընթացիկ մրցաշրջանում 37-ամյա ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում ակումբի կազմում մասնակցած 36 խաղում խփել է 3 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում: