«Արսենալի» պաշտպան Պաբլո Մարին հայտնել է, որ ցանկանում է մնալ «Ուդինեզեում»

«Արսենալի» պաշտպան Պաբլո Մարին, ով վարձավճարով հանդես է գալիս «Ուդինեզեում», ասել է, որ կցանկանար մնալ իտալական ակումբում։

«Ես կցանկանայի մնալ «Ուդինեզեում»: «Արսենալի» հետ պայմանագիր ունեմ մինչև 2024 թվականը, բայց ես երջանիկ եմ իտալական թիմում»,- իսպանացու խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

«Ուդինեզեն» 28-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիր է կնքել 2022 թվականի հունվարին՝ առանց տրանսֆերի գնման օպցիայի: Պաշտպանն ընդհանուր առմամբ մասնակցել է թիմի 8 հանդիպման:

Transfermarkt.com պորտալն իսպանացու տրանսֆերային արժեքը գնահատում է 5 միլիոն եվրո։