«Վիլյառեալի» հարձակվող Ժերար Մորենոն անդրադարձել է «Բավարիայի» հետ Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի պատասխան հանդիպմանը:
«Կարծում եմ, որ այս հանդիպումն այլ կլինի: Ոչ առաջինի նման։ Այն շատ ավելի բարդ կլինի։ Նրանք պետք է հետ բերեն կորցրածը: «Բավարիան» շատ լավ է գրոհում: Մենք պետք է շատ դիպուկ խաղանք։ Նրանք անպայման կունենան իրենց պահերը։ Ստիպված կլինենք շատ էներգիա ծախսել։
Պետք է ամբողջ հանդիպման ընթացքում առավելագույն ուժերով խաղանք և օգտագործենք մեր բոլոր պահերը։ Այս խաղը մեծ ջանքեր կպահանջի: «Բավարիան» գերազանց ֆուտբոլիստներ ունի: Նրանք շատ գոլեր են խփում և գիտեն, թե ինչպես հաղթել խաղերում»,- Մորենոյի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
«Բավարիա» – «Վիլյառեալ» հանդիպումը կկայանա ապրիլի 12-ին։ Մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23:00-ին։