Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման գլխավորել է «Ոսկե գնդակի»՝ Goal.com-ի վարկածով վարկանիշային աղյուսակը։
Վարկանիշային նախորդ աղյուսակում ֆրանսիացի ֆուտբոլիստը 2-րդ տեղում էր՝ զիջելով «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն, ով այժմ նահանջել է մեկ հորիզոնականով։
Լավագույն 10-յակում են նաև Մոհամեդ Սալահը («Լիվերպուլ»), Կիլիան Մբապպեն (ՊՍԺ), Լուկա Մոդրիչը («Ռեալ»), Սադիո Մանեն («Լիվերպուլ»), Կևին դե Բրույնեն («Մանչեսթեր Սիթի»), Վինիսիուս Ժունիորը («Ռեալ»), Ֆիլ Ֆոդենը («Մանչեսթեր Սիթի») և Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը («Լիվերպուլ»):
Հարկ է նշել, որ ո՛չ ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին, ոչ էլ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, չեն ընդգրկվել թոփ-20 ֆուտբոլիստներից կազմված վարկանիշային աղյուսակում: