«Ինտերը» պատրաստվում է երկարաձգել պայմանագիրը գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի հետ, հայտնում է Calciomercato-ն:
45-ամյա մասնագետի հետ նոր համաձայնագիրը նախատեսված կլինի մինչև 2024 թվականը՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։ Իտալացի մարզչի աշխատավարձը կաճի՝ հասնելով մինչև տարեկան 5 միլիոն եվրոյի:
Ինձագիի գործող պայմանագիրը միլանյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը: Ներկայումս մարզիչը տարեկան 4,5 մլն եվրո է վաստակում։