Կառլո Անչելոտտին հրաժարվել է ազգային հավաքական գլխավորել

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին հայտնել է, որ իրեն չի տեսնում Իտալիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում: 62-ամյա մասնագետն ասել է, որ սիրում է աշխատել ակումբում, սակայն չի մտածել ազգային հավաքականում աշխատելու հնարավորության մասին։

«Քանի դեռ կարծիքս չփոխեմ, ազգային հավաքական չեմ մարզի: Չեմ ցանկանում մարզել տարին 3 անգամ»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը տարբեր թեկնածուների է դիտարկում՝ որպես Ռոբերտո Մանչինիին հնարավոր փոխարինող: