«Բարսելոնայի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը կարծում է, որ կատալոնացի հարձակվող Ուսման Դեմբելեն պետք է մնա ակումբում:
Դեմբելեի գործող պայմանագիրը կատալոնացիների հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսը:
«Կարծում եմ՝ Ուսմանն ինձ լավ է ճանաչում, և մենք լավ ենք հասկանում իրար: Նա պետք է մնա ակումբում։ Դեմբելեն կկարողանա օգնել թիմին:
Նա լավագույններից մեկն է Լա Լիգայում»,- Օբամեյանգի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։