Պեպ Գվարդիոլա. «Պետք է հաղթել մնացած բոլոր խաղերում, հակառակ դեպքում ամեն ինչ ապարդյուն կլինի»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկկնաբանել է ԱՊԼ-ի 32-րդ տուրում «Լիվերպուլի» դեմ գրանցած խաղի արդյունքը:

«Այս հանդիպումը ԱՊԼ-ի զարդերից մեկն է, այն հիանալի գովազդ է առաջնության համար։ Երկու թիմերն էլ փորձում էին հաղթանակի հասնել։

Հաճույք եմ ստանում «Լիվերպուլի» խաղը դիտելով։ Ես անչափ հպարտ եմ իմ թիմով։

Մենք գիտենք, որ առաջնության ավարտին 7 հանդիպում է մնացել, պետք է հաղթել մնացած բոլոր խաղերում, հակառակ դեպքում ամեն ինչ ապարդյուն կլինի։ Կփորձենք պայքարել տիտղոսի համար»,- մարզչի խոսքերն է մեջբերում BBC-ն։

«Մանչեսթեր Սիթին» 74 միավորով գլխավորում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը, իսկ «Լիվերպուլը» 73 միավորով 2-րդն է։