Ալֆոնսո Դևիսը զարմացած է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» ավագը Կրիշտիանու Ռոնալդուն չէ

«Բավարիայի» պաշտպան Ալֆոնսո Դևիսը նշել է, որ չի հասկանում, թե ինչու հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի հանդիսանում «Մանչեսթեր Յունայթեդի» ավագը:

«Դուք կարո՞ղ եք պատկերացնել: Դու Ռոնալդուն ես…: Լավագույն ֆուտբոլիստներից մեկը: Իսկ ի՞նչ է նրա անունը՝ ձեր ավագի: Հարի Մագուայրն է ձեր ավա՞գը: Ես չեմ վիրավորում Մագուայրին, բայց Ռոնալդուն…: Ռոնալդուն պետք է ստանա ավագի թևկապը»,- ասել է կանադացի ֆուտբոլիստը սոցցանցերի իր էջերում եթերի ժամանակ:

2021/22 մրցաշրջանում Ռոնալդուն Պրեմիեր Լիգայում անցկացրել է 25 հանդիպում՝ դառնալով 12 գոլի հեղինակ։ Նրա պայմանագիրը «կարմիր սատանաների» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսը: