«Վիլյառեալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին պատմել է, թե ինչ ակնկալիքներ ունի «Բավարիայի» դեմ Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղից։
«Դա հիանալի և դժվար խաղ է լինելու: Ինձ համար՝ որպես մարզչի, սա ամենամեծ մարտահրավերն է։ Եվ նաև ակումբի համար: «Բավարիան» ֆավորիտ է, այս պահին Եվրոպայի երեք ուժեղագույն թիմերից մեկը։ Մենք մեր ամբողջ ուշադրությունը կկենտրոնացնենք այս հանդիպմանը նախապատրաստվելու վրա»,- իսպանացի մասնագետի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Հիշեցնենք, որ առաջին խաղում միակ գոլը խփեց «Վիլյառեալի» հարձակվող Առնո Գրունևելդը։ Պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 12-ին Մյունխենում։