Սիմոնե Ինձագի. «Վերջին շաբաթների ընթացքում չէինք կարողանում հասնել ցանկալի արդյունքների»

«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին ամփոփել է Իտալիայի առաջնության 32-րդ տուրի «Վերոնայի» հետ հանդիպման արդյունքը (2:0):

«Առաջին խաղակեսում մենք լավ խաղացինք, երկրորդում փորձեցինք ավելի շատ վերահսկել իրավիճակը։ Թիմն արեց այն, ինչ պետք է աներ և շարունակեց «Յուվենտուսի» դեմ խաղում կատարած աշխատանքը։

Հոգեբանությունը շատ կարևոր դեր է խաղում ֆուտբոլում։ Մենք ցույց տվեցինք մեր ուժը, սակայն վերջին շաբաթների ընթացքում չէինք կարողանում  հասնել ցանկալի արդյունքների։ Դա մեզ խանգարում էր, մենք չէինք կարողանում խաղալ այնպես, ինչպես նախկինում: Այդպես պատահում է:

Մենք դեռ բարձունքում ենք, շատ լավ ենք հանդես գալիս և պայքարելու ենք մինչև վերջ»,- Ինձագիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։