Ջանլուիջի Դոնարուման ասել է, թե ինչպես է ՊՍԺ-ն վերականգնվում ՉԼ-ից դուրս մնալուց հետո

ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման խոսել է փարիզյան ակումբի կազմում վերջին խաղերում անհաջողությունների մասին։

«Շատ, չափազանց դժվար էր «Ռեալից» կրած պարտությունից հետո: Ես հասկանում եմ երկրպագուների դժգոհությունը, բայց, ցավոք, սա ֆուտբոլ է։ Մենք պետք է առաջ շարժվենք: Ամբողջ թիմը քրտնաջան մարզվում է։ Մենք պատրաստ ենք մրցաշրջանն ավարտել դրական նոտայով և ուրախացնել մեր երկրպագուներին»,- Դոնարումայի խոսքերն է մեջբերում ՊՍԺ-ի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ փարիզյան ակումբն ընդհանուր 2:3 հաշվով պարտվեց «Ռեալին» և Չեմպիոնների Լիգայում պայքարն ավարտեց 1/8 եզրափակչում: