«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը խոսել է Գերմանիայի առաջնության 29-րդ տուրի՝ «Աուգսբուրգի» հետ հանդիպման (1:0) մասին:
«Առաջին խաղակեսն այնքան էլ լավ չէր: Կարծում եմ՝ ընդմիջումից հետո առաջին 20 րոպեները շատ լավն էին։ Հաջորդիվ մենք անկում ունեցանք, իսկ հետո լավ խաղացինք վերջին 10 րոպեներին:
Մրցաշրջանի այս հատվածում պետք չէ փայլել, պետք է լավ պաշտպանվել ու հաղթել։ Մենք դա արեցինք»,- Նագելսմանի խոսքերն է մեջբերում Sky Sport Germany-ն։
«Բավարիան» 29 տուրից հետո 69 միավորով գլխավորում է Բունդեսլիգայի մրցաշարային աղուսակը։