«Լիվերպուլի» և Բրազիլիայի հավաքականի դարպասապահ Ալիսոն Բեքերը «Մանչեսթեր Սիթիի» հետ Անգլիայի առաջնության 32-րդ տուրի խաղին ընդառաջ հայտարարել է, որ պատրաստ է ամեն ինչի։
«Ես պատրաստ եմ ամեն ինչի. Ես խաղում եմ «Լիվերպուլում», մեծ ակումբում։
Մենք միշտ ավելի շատ ենք հարձակվում, քան հակառակորդը և ավելի շատ գոլային պահեր ենք ստեղծում։
Բայց, ես միշտ պետք է պատրաստ լինեմ։ Ես միշտ հետևում եմ, թե ինչ է կատարվում խաղադաշտում հանդիպման ժամանակ։
Զգոն եմ, փորձում եմ մասնակցել գործընթացին ու կապ պահպանել պաշտպաններիս հետ։
Պետք է պատրաստ լինեմ կարևոր պահի սեյվեր կատարել»,- Ալիսոնի խոսքերն է մեջբերում «Լիվերպուլի» մամուլի ծառայությունը:
Անգլիայի Պրեմիեր Լիգայի 32-րդ տուրի «Մանչեսթեր Սիթի» – «Լիվերպուլ» հանդիպումը կկայանա վաղը՝ ապրիլի 10-ին։