«Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեսը կիսվել է կատալոնական ակումբի և իր միջև ծավալվող բանակցային գործընթացի մասին։
«Ակումբից ոչ ոք ինձ հետ չի խոսել ապագայի մասին, բանակցությունները դեռ չեն ընթանում:
Ոչ միայն երիտասարդ, այլեւ տարեց ֆուտբոլիստներն այժմ պետք է ցույց տան, որ արժանի են «Բարսելոնայում» խաղալուն:
Այնուամենայնիվ ես պատրաստ եմ լսել «Բարսելոնայի» առաջարկները կապված մեր համագործակցության հետ»,- Ալվեսի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
Այս մրցաշրջանում 38-ամյա բրազիլացին «Բարսայի» կազմում անցկացրել է 10 հանդիպում՝ դառնալով գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի պայմանագիրը հաշվարկված է մինչև 2021/22 մրցաշրջանի ավարտը։