Ջեյմի Կարագերը «Լիվերպուլ» – «Մանչեսթեր Սիթիի» խաղից առաջ կիսվել է սպասելիքներով

«Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Ջեյմի Կարագերը կարևորել է մերսիսայդցիների դիմակայությունը «Մանչեսթեր Սիթիի» հետ։

«Լիվերպուլի» հանդիպումները «Մանչեսթեր Սիթիի» հետ ամենամեծ, ամենաինտենսիվ և ամենաորակյալ դիմակայություններն են անգլիական ֆուտբոլի պատմության մեջ:

Այն յուրահատուկ դիմակայություն է: Նման հանդիպումներում միշտ դիտարժան ֆուտբոլ ենք տեսնում: Հուսով եմ, որ այս անգամ նույնպես այդպես կլինի է:», – ասել է Կարագերը։