Պեպ Գվարդիոլա. «Ես կցանկանայի երկար մնալ «Մանչեսթեր Սիթիում», բայց ամեն ինչ չէ, որ կախված է ինձնից»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է ակումբում իր ապագայի մասին։

«Ես կցանկանայի երկար մնալ «Մանչեսթեր Սիթիում», բայց ամեն ինչ չէ, որ կախված է ինձնից:

Ես կարող էի երկարաձգել պայմանագիրը ակումբի հետ տասը տարով, կմնամ եթե զգամ, որ պետք եմ ակումբին:

Խոսակցություններ կան, որ Բրազիլիայի հավաքականը հետաքրքրվա՞ծ է ինձնով։

Ես պայմանագիր ունեմ, երջանիկ եմ իմ ակումբում։ Չգիտեմ, թե որտեղից են գալիս այդ լուրերը», – Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: