Ֆրանսիացի Զինեդին Զիդանը «Պարի Սեն Ժերմենի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու հիմնական թեկնածուն է: Թվիթերում գրել է լրագրող Ֆաբրիս Հոքինսը։
Փարիզյան ակումբի ղեկավարությունը համոզված է, որ ականավոր մասնագետի ժամանումը կօգնի հարձակվող Կիլիան Մբապպեին պահել թիմում։
Փարիզցիները պաշտոնական առաջարկ են պատրաստում Զինեդինի համար:
Հիշեցնենք, որ Մբապպեի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսը:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Մբապպեն շուտով կարող է տեղափոխվել «Ռեալ»։