Բրազիլացի պաշտպան Դանի Ալվեսը ցանկանում է երկարաձգել պայմանագիրը «Բարսելոնայի» հետ՝ հայտնում է Mundo Deportivo-ն:
Կատալոնացիները նույնպես ցանկանում են, որ 38-ամյա Ալվեսը մնա Կատալոնիայում:
Ալվեսի՝ «Բարսայի» հետ գործող պայմանագրի ժամկետը կավարտվի գալիք ամռանը:
Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը Լա լիգայում անցկացրել է 7 հանդիպում, դարձել 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։