«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը կարող է մնալ թիմում: Daily Mirror-ի տեղեկություններով, մերսիսայդյան ակումբն եգիպտացուն նոր պայմանագիր է առաջարկել շաբաթական 480 հազար եվրո աշխատավարձով։
Ըստ աղբյուրի՝ անգլիական ակումբը ցանկանում է կանխել գալիք ամռանը Սալահի՝ «Բարսա» հնարավոր տրանսֆերը:
Սալահի գործող պայմանագիրը «Լիվերպուլի» հետ ավարտվում է 2023-ին։
Նախկինում եգիպտոսցին մի քանի անգամ մերժել է պայմանագիրը երկարաձգելու անգլիական ակումբի առաջարկը: