Տեր Շտեգենը գիտի, թե ինչպես պետք է «Բարսելոնան» խաղա «Այնտրախտի» դեմ պատասխան հանդիպմանը

«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը Եվրոպա Լիգայի 1/4 եզրափակչի առաջին հանդիպմանն «Այնտրախտի» հետ ոչ-ոքիից (1:1) հետո ասել է, որ կատալոնացիները կարող էին ավելի լավ խաղալ։

«Մենք կարող էինք ավելի լավ խաղալ, հատկապես վերջին 30 րոպեներին: Սակայն ֆրանկֆուրտցիները բարդ մրցակից են, և մենք դա գիտենք: Ինչ վերաբերում է պատասխան խաղին, մենք հստակ գիտենք, թե ինչ պետք է անենք»,- գերմանացի դարպասապահի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

«Այնտրախտ» – «Բարսելոնա» պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթ անց՝ ապրիլի 14-ին Բարսելոնայում։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։