«Վեսթ Հեմի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյսը մեկնաբանել է պաշտպան Աարոն Կրեսուելի հեռացումը «Լիոնի» դեմ Եվրոպայի Լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում (1:1):
«Առաջին հերթին՝ մենք պետք է նայենք մեր խաղացողի նկատմամբ խախտմանը՝ Կրեսուելի հեռացումից առաջ: Ես հույս ունեի, որ VAR-ը հաշվի կառնի դա: Մրցավարի գործողությունները, իհարկե, չեմ մեկնաբանի։ Այլ հարցերի կպատասխանեմ, բայց նրա աշխատանքը չեմ պատրաստվում քննարկել։
Մենք այնքան էլ լավ չխաղացինք, իսկ հաջորդ շաբաթ հնարավորություն ունենք շատ ավելի լավ հանդես գալու»,- 58-ամյա մարզչի խոսքերն է մեջբերում BBC-ն։
Պատասխան խաղը տեղի կունենա ապրիլի 14-ին՝ Ֆրանսիայում։