Չավի. «Մենք չգիտեինք, թե ինչպես կանգնեցնել «Այնտրախտի» հակագրոհները»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին արձագանքել է Եվրոպա Լիգայի 1/4 եզրափակչի առաջին խաղում «Այնտրախտի» հետ ոչ-ոքիի արդյունքը (1:1):

«Շատ ծանր մրցակից ունենք: Մենք չգիտեինք, թե ինչպես կանգնեցնել նրանց հակագրոհները, բացի այդ՝ խաղադաշտը լավագույն վիճակում չէր: Մենք սովորականից քիչ հնարավորություններ ստեղծեցինք, բայց ես գոհ եմ արդյունքից։

Մեզ չհաջողվեց կասեցնել նրանց դիվային հակագրոհները։ Սակայն սա եվրագավաթ է, այստեղ հեշտ չէ։ Մեր գոլը գերազանց ստացվեց, դրսևորվեցին խաղացողների լավագույն որակները»,- Չավիի խոսքերն է մեջբերում Marca պարբերականը: