«Ռոմայի» ավագ Լորենցո Պելեգրինին ասել է, որ «Բուդե-Գլիմտի» գլխավոր մարզիչ Խյետիլ Կնուտսենը հարձակվել է հռոմեական ակումբի դարպասապահների մարզչի վրա՝ թիմերի միջև Կոնֆերենցիաների Լիգայի 1/4 եզրափակչի առաջին խաղից հետո։ Այն կայացավ Նորվեգիայում և ավարտվեց 2։1 հաշվով՝ հօգուտ տանտերերի։
«Իսկապես սարսափելի բան տեղի ունեցավ: Նրանց գլխավոր մարզիչը հենց նոր հարձակվեց մեր դարպասապահների մարզչի վրա։ Նա սկզբում մի քանի բան է ասել նրան, ապա ֆիզիկական բռնության է ենթարկել։ Սա շատ տխուր է, քանի որ նման պահվածքը վիրավորանք է «Ռոմայի», խաղացողների և անձնակազմի համար։
Անկեղծ ասած, ես դեռ ցնցված եմ այն ամենից, ինչ հենց նոր տեսա, դա բացարձակ ամոթալի է: Այժմ մենք ցանկանում ենք «Բուդեին» ավելի շատ տուն ուղարկել՝ նաև խաղադաշտի սահմաններից դուրս կատարվածի պատճառով»,- Պելեգրինիի խոսքերն է մեջբերում Sky Sport Italia-ն։
Պատասխան հանդիպումը կկայանա Հռոմում ապրիլի 14-ին։