«Բավարիայի» ղեկավարությունը բանակցել է Մինո Ռայոլայի հետ

«Բավարիայի» ղեկավարությունը հանդիպել է գործակալ Մինո Ռայոլայի հետ։ Բանակցությունները կայացել են Մոնակոյում՝ հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Բանակցությունների ժամանակ քննարկվել են «Այաքսի» երկու ֆուտբոլիստների՝ Ռայան Գրավենբերխի ու Նուսաիր Մազրաուիի տրանսֆերներն իրագործելու հավանականությունը։ Հաղորդվում է, որ կողմերը մոտ են համաձայնության հասնելուն։

Ընթացիկ մրցաշրջանում 19-ամյա Գրավենբերխը «Այաքսի» կազմում անցկացրած 38 խաղում դարձել է 2 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ։ Կիսապաշտպանի ներկայիս պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։

24-ամյա Մազրաուին հոլանդական ակումբի կազմում անցկացրած 32 խաղում դարձել է 5 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ։ Պաշտպանի ներկայիս պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2024 թվականը։