«Ֆուլհեմի» պորտուգալացի կիսապաշտպան Ֆաբիո Կարվալյոն կտեղափոխվի թոփ ակումբ

«Լիվերպուլը» համաձայնության է եկել «Ֆուլհեմի» հետ պորտուգալացի կիսապաշտպան Ֆաբիո Կարվալյոյի հետ պայմանագրի կնքման համար, ասվում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի թվիթերյան էջում։

19-ամյա ֆուտբոլիստը «Ֆուլհեմի» թույլտվությամբ արդեն բուժզննում է անցել իր ապագա ակումբի համար։

Ֆուտբոլիստի տրանսֆերի համար «Լիվերպուլը» կվճարի 5 միլիոն եվրո: Ֆուտբոլիստը 5 տարվա պայմանագիր կկնքի «Լիվերպուլի» հետ։

Գործարքի մասին պաշտոնապես  կհայտարարվի մայիսին։