Բուբակար Կամարան բանակցում է իսպանական գրանդի հետ

«Մարսելի» կիսապաշտպան Բուբակար Կամարան հայտնվել է Մադրիդի «Ատլետիկոյի» ուշադրության կենտրոնում: Այս մասին Twitter-ում հայտնել է լրագրող Նիկոլո Շիրան։

22-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը լրանում է ամռանը և չի երկարաձգվի:

«Ատլետիկոն» ցանկանում է օգտվել ստեղծված իրավիճակից՝ ֆուտբոլիստին առաջարկելով պայմանագիր 4,5 միլիոն եվրո աշխատավարձով։ Կողմերը նախնական բանակցություններ են վարում։

Հունվարին հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Բուբակարին հինգ տարվա պայմանագիր է առաջարկել։

Կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 37 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ։