«Լայպցիգի» կիսապաշտպան Քրիստոֆեր Նկունկուն 2019 թվականին հեռանալուց հետո կարող է այս ամառ վերադառնալ «Պարի Սեն Ժերմեն», ասել է լրագրող Ադրիեն Գրենյեն։
Աղբյուրի համաձայն՝ գերմանական ակումբը պատրաստ է բաց թողնել ֆրանսիացուն 70 միլիոն եվրոյի դիմաց։
24-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը Լայպցիգի հետ ավարտվում է 2024 թվականին։
Այս մրցաշրջանում Նկունկուն «Լայպցիգի» կազմում անցկացրել է 39 հանդիպում՝ դառնալով 26 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։