«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալից» կրած պարտությունը (1:3):
«Սա ծանր պարտություն է և վատագույն առաջին խաղակեսերից մեկը, որը մենք երբևէ խաղացել ենք այստեղ՝ «Սթեմֆորդ Բրիջում»: Այս մակարդակում անհնար է այսպես խաղալ:
Մեզանից յուրաքանչյուրը հեռու էր անհրաժեշտ խաղամակարդակից։ Մենք նույնիսկ խաղադաշտում չարեցինք այն, ինչ մեզ համար սովորական է, մենք մեզ նման չէինք։ Այսպիսի պայմաններում, իհարկե, դու պարտվում ես»,- Տուխելի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Պատասխան խաղը կկայանա հաջորդ շաբաթ՝ ապրիլի 12-ին՝ Մադրիդի «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում։