Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում «Չելսիի» նկատմամբ արտագնա հաղթանակը (3:1):
«Լավ հաղթանակ էր մի մարզադաշտում, որտեղ միշտ դժվար է խաղալ: Մենք լավ սկսեցինք հանդիպումը շատ ինտենսիվ թիմի դեմ: Մենք հնարավորություններ ստեղծեցինք. հարվածեցինք դարպասաձողին, հետո 2 գոլ խփեցինք, այնուհետև 2 իրավիճակում չկարողացանք աչքի ընկնել:
Չի կարելի մտածել, որ գործն արդեն արված է: Ֆուտբոլն այսպես է աշխատում. նրանք կարող են վերադառնալ խաղ, եթե արագ գոլ խփեն։ Մենք պետք է մեր ֆուտբոլը խաղանք երկրպագուների նույն աջակցությամբ, ինչպես որ ՊՍԺ-ի դեմ խաղում»,- Կուրտուայի խոսքերն է փոխանցում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա ապրիլի 12-ին Մադրիդում։