Դոմենիկո Տեդեսկո. ««Ատալանտան» շատ ուժեղ է հյուրընկալվելիս»

«Լայպցիգի» գլխավոր մարզիչ Դոմենիկո Տեդեսկոն կիսվել է Եվրոպա Լիգայի քառորդ եզրափակչի «Ատալանտայի» հետ առաջին տնային խաղից ունեցած սպասելիքներով։

««Ատալանտան» շատ ուժեղ է հյուրընկալվելիս: Նրա ոճը շատ ինտենսիվ է և ագրեսիվ: Մենք պետք է սպասենք հարմար պահի՝ գրոհելու, բայց նաև ժամանակին պաշտպանվելու համար։ Մենք չենք կարող մեզ թույլ տալ կորցնել համբերությունը կամ չափազանց «քաղցած» դառնալ։ Սա երկխաղյա դիմակայություն է»,- գերմանացի մարզչի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Թիմերի միջև առաջին հանդիպումը կկայանա այսօր Լայպցիգում և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:45-ին։