«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատասխանել է իր նախկին թիմակից Ուեյն Ռունիի քննադատությանը։ Օրերս «կարմիր սատանաների» նախկին հարձակվողը մեկնաբանելով «Յունայթեդում» տիրող իրավիճակը, ասել էր, որ Ռոնալդուի տրանսֆերն իրեն չի արդարացնում։
Պորտուգալացին Instagram-ում մեկնաբանել է Ռունիի լուսանկարը։ Նկարում անգլիացին «Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Ջեյմի Կարագերի և հաղորդավար Դևիդ Ջոնսի հետ է։
«Երկու նախանձներ»,- հրապարակման մեկնաբանություններում գրել է 37-ամյա ֆուտբոլիստը՝ հավանաբար ակնարկելով ոչ միայն Ռունիին, այլև Կարագերին: