«Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջան Պիեռո Գասպերինին խոսել է Եվրոպա Լիգայի 1/4 եզրափակչի «Լայպցիգի» դեմ առաջին հանդիպման մասին։
«Հուսով եմ՝ պատասխան խաղը կլինի ամենակարևորն այս դիմակայությունում։ «Բայերն» ու «Լայպցիգը» նույն մակարդակի թիմեր են, բայց նրանք բոլորովին այլ կերպ են ֆուտբոլ խաղում։ «Բայերն» ավելի բաց թիմ է, «Լայպցիգը»՝ հակառակը։
Մենք հասկանում ենք, որ եթե դուրս գանք կիսաեզրափակիչ, դա փայլուն նվաճում կլինի։ Չեմ կարծում, որ այն փաստը, որ մենք առաջին խաղում հյուրընկալվելու ենք, մեծ խնդիր է: Հատկապես արտագնա գոլերի կանոնի չեղարկման պարագայում։ 2 անգամ ոչ-ոքի խաղալով հնարավոր չէ հաջորդ փուլ անցնել, պետք է հաղթել»,- Գասպերինիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։
Թիմերի միջև առաջին հանդիպումը կկայանա այսօր Լայպցիգում և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:45-ին։