«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի առաջին խաղում «Վիլյառեալից» կրած արտագնա պարտությունը (0:1):
««Բավարիան» արժանի էր պարտության: Այսօր մենք լավ չխաղացինք: Առաջին խաղակեսում մեզ պակասում էր պաշտպանությունում ուժը և շատ քիչ հնարավորություններ ստեղծեցինք:
Երկրորդ խաղակեսը բավականին համարձակ ստացվեց: Մենք հրաժարվեցինք գնդակի վերահսկումից, քանի որ հուսահատ ցանկանում էինք գոլ խփել, բայց փոխարենը քիչ էր մնում 2 գոլ բաց թողնեինք»,- ասել է Նագելսմանը DAZN-ին տված հարցազրույցում: