Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի առաջին խաղում «Չելսիի» նկատմամբ արտագնա հաղթանակը (3:1):
«Մենք լավ խաղացինք: Մենք լավ էինք վերահսկում խաղը, լավ էինք խաղարկում գնդակը, վտանգավոր հակագրոհներ էինք իրականացնում։ Լավ երեկո էր, բայց սա դիմակայության միայն առաջին կեսն է։
Մենք լավ խաղացինք պաշտպանությունում։ Կարիմ Բենզեման ֆանտաստիկ խաղ ցուցադրեց:
Այժմ մենք առավելություն ունենք երկրորդ հանդիպումից առաջ։ Մենք պետք է պատրաստվենք առաջնության հաջորդ խաղին, իսկ հետո մեզ սպասվում է «Չելսիի» հետ պատասխան խաղը։ Մենք մեծ հարգանքով ենք վերաբերվում այս թիմին, որը Չեմպիոնների Լիգայի գործող չեմպիոնն է»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը։