Հայտնի է դարձել, թե ինչու է «Մանչեսթեր Յունայթեդը» հրաժարվել Մաուրիսիո Պոչետինոյին թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու գաղափարից։
Ինչպես հայտնում է ESPN-ը՝ անգլիական ակումբի որոշման վրա ազդել են այն դժվարությունները, որոնց արգենտինացի մասնագետը բախվել է այս մրցաշրջանում ՊՍԺ-ում, ինչպես նաև 15 միլիոն ֆունտ չափով հրաժարագինը, որը պետք է վճարվի տեղափոխության համար:
Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչում ՊՍԺ-ի դուրս մնալը նույնպես ազդել է «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարության որոշման վրա։
Ի սկզբանե Պոչետինոն «կարմիր սատանաների» ֆավորիտ թեկնածուն էր, և ակումբը գիտեր, որ 50-ամյա մասնագետը բաց է ակումբի հետ աշխատելու համար: Սակայն, ի վերջո, «Յունայթեդը» կանգ է առել «Այաքսի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի թեկնածության վրա: