«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը կարող է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը» 2022 թվականի ամռանը, հայտնում է Sport Bild-ը։
Ըստ աղբյուրի՝ գերմանացի մասնագետն ինքը ցանկանում է մնալ լոնդոնյան ակումբում: Տուխելը հույս ունի, որ «Չելսիում» իրավիճակը կբարելավվի և նա ստիպված չի լինի հեռանալ։
«Յունայթեդը» կարող են գլխավորել նաև Մաուրիսիո Պոչետինոն և Էրիկ տեն Հագը:
Պրեմիեր Լիգայի 30 տուրից հետո անգլիական ակումբը 51 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը։