Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակիչի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում կրած պարտության մասին (0:1):
«Հիանալի խաղ էր հզոր թիմի հետ, որը շատ տպավորիչ ֆուտբոլ է խաղում և հաղթում փայլուն անհատների շնորհիվ:
Մենք նպատակ ունեինք ամուր պաշտպանվել և կենտրանանալ հակագրոհների վրա։
Այնուամենայնիվ, դժգոհ ենք, քանզի չկարողացանք հասնել հաջողության:
Կշտկենք թերությունները և կպայքարենք մինչև վերջ»,- Սիմեոնեի խոսքը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։