Կառլո Անչելոտտին մեկնել է Լոնդոն

Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին ապաքինվել է կորոնավիրուսից և կղեկավարի թիմը Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչի՝ «Չելսիի» դեմ առաջին խաղում՝ հայտնում է «Սերուցքայինների» պաշտոնական կայքը։

Իտալացին այսօր մեկնել է Լոնդոն և միացել իր թիմին:

Հիշեցնենք, որ նախորդ տուրում Անչելոտտին հիվանդության պատճառով բաց էր թողել Մադրիդի «Ռեալի» նախորդ հանդիպումը «Սելտայի» դեմ (2:1) Իսպանիայի առաջնությունում:

Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի «Չելսի» – «Ռեալ» առաջին հանդիպումը կկայանա այսօր՝ ապրիլի 6-ին, Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» ստադիոնում, մեկնարկը Երևանի ժամանակով 23:00-ին: