«Բարսելոնայի» հարձակվող Մեմֆիս Դեպայը վնասվածք է ստացել։
28-ամյա հարձակվողի մոտ ախտորոշվել է ազդրի մկանի սալջարդ։
Հոլանդացու ապաքինման ստույգ ժամկետները դեռևս հայտնի չեն։
Նա ընդգրկված չէ Եվրոպա Լիգայի Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» դեմ խաղի հայտացուցակում։
Կատալոնացիները Ֆրանկֆուրտում կխաղան վաղը՝ ապրիլի 7-ին: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: