«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդու Սիլվան խոսել է Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղի մասին
«Թիմը, որին ես այսօր տեսնում եմ, շատ լավ է պատրաստված նման պահերին ու հանդիպումներին։ 5 մրցաշրջան առաջ էլ մենք հիանալի թիմ ունեինք, բայց հիմա շատ ավելի լավ ենք պատրաստված նման իրադարձություններին։ Մենք միանշանակ ավելացրել ենք. Դա գալիս է փորձի հետ: Մենք հիասթափություններ ունեցանք, սակայն դաս քաղեցինք»,- պորտուգալացու խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
«Մանչեսթեր Սիթի» – «Ատլետիկո» քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումը կկայանա այսօր՝ ապրիլի 5-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին։